Backbone Branding-ը շարունակում է բացահայտել դիզայնի բոլոր ասպարեզները:
2016 թվականի հոկտեմբերի 24-29 անցկացվող Dubai Design Week-ը աշխարհի դիզայնի նորագույն և ամենաամբիցիոզ միջազգային միջոցառումներից մեկն է: Այս տարի այս մեծ իրադարձությանը որպես դիտորդ մասնակցեց մեր ստուդիան, իսկ մեր նախագծերից մեկը, որը շուտով կհայտնվի մեր պորտֆոլիոյում, մասնակցեց ծրագրին:

Dubai Design Week-ի նպատակն է ուշադրության կենտրոն հրավիրել Դուբայը, որպես դիզայնի առաջատար հարթակ և ներկայացնել աշխարհին ԱՄԷ-ի դիզայնի ծաղկող ասպարեզը: Համագործակցության ոգով առաջնորդվող Դուբայի և որպես քաղաքի համաշխարհային հեռանկարի արտացոլում, դիզայնի այս շաբաթն ունի թե՛ տեղական և թե՛ միջազգային կողմնորոշում՝ ներառելով հանրային և մասնավոր ոլորտներ՝ մշակույթ, կրթություն, զվարճանքների ոլորտ, գրաֆիկական և ապրանքի դիզայնից մինչև ճարտարապետություն եւ արդյունաբերական դիզայն:

Հարթակներ, ելույթներ, քննարկումներ, հանրային ներկայացումներ և ուսումնական սեմինարներ. ամեն ինչ նպաստում է կարևորագույն քննարկմանն այն մասին, թե ինչ նշանակություն ունի դիզայնը տարածաշրջանի և համաշխարհային շուկաներում: 2015 թվականին 23.000 այցելուներ ամբողջ աշխարհից եկել էին Դուբայ, որպեսզի բացահայտեն ավելի քան 150 դիզայներների աշխատանքներ և գաղափարներ, հավաքված տարածաշրջանից և ամբողջ աշխարհից:

Կիսվում ենք ձեզ հետ Dubai Design Week – ից մեր լուսանկարներով:
bb_ddw_1 bb_ddw_2bb_ddw_3 bb_ddw_4 bb_ddw_8bb_ddw_10
6bb_ddw_5
bb_ddw_14
4
bb_ddw_6
5bb_ddw_17 bb_ddw_18
3thisbb_ddw_211bb_ddw_24
2
bb_ddw_27bb_ddw_30